«Կուղբ» մրցույթ 2025 մրցանակաբաշխություն
2025 թվականի մրցույթի մրցանակաբաշխությունը կայացավ 2026 թվականի հուլիսի 6-ին։ Այդ տարի մրցույթին մասնակցեց 6 407 աշակերտ 60 դպրոցից։
Պարգևատրվեցին մրցույթի հաղթողները, ինչպես նաև մրցույթը դպրոցում կազմակերպած և «Կուղբ» մրցույթի դպրոցի դեսպան դարձած ուսուցիչները։
Ելույթ ունեցան Առաջնորդության դպրոցի նախագահ Սամվել Մովսիսյանը և «Սինոփսիս Արմենիա»-ի Գայանե Մարկոսյանը։
Elite Plaza-ն մրցանակաբաշխության համար տարածքը տրամադրեց 50 տոկոս զեղչով։
Մրցանակաբաշխության վիդեո
Տեսանյութ՝ 2024-ի մրցանակաբաշխության հակիրճ ամփոփում:
Հատուկ հյուրեր
Ձախից աջ՝ Գայանե Մարկոսյան՝ «Սինոփսիս Արմենիա»-ի հանրային կապերի և պատասխանատու բիզնես ծրագրերի ղեկավար, Սամվել Մովսիսյան՝ Առաջնորդության դպրոցի նախագահ, և Դավիթ Խաչատրյան՝ «ՌԱՅԶ» կրթական հիմնադրամի համահիմնադիր։

Հաղթողներ
Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, որտեղ Հայաստանի լավագույն մասնակիցները բոլոր տարիքային խմբերից ստացան իրենց մրցանակներն ու պարգևները

Լավագույն առաջադրանք
Ուսուցիչները, որոնց ներկայացրած առաջադրանքներն ընդունվեցին միջազգային մրցույթի համար։

Հատուկ մրցանակներ
Երկու ընկերություն մասնակիցների և կազմակերպիչ ուսուցիչների համար հատուկ մրցանակներ էին պատրաստել։
«Ադոբի Արմենիա»
«Ադոբի Արմենիա»-ն 16-դյույմանոց MacBook Pro համակարգիչներ նվիրեց ավագ դասարանների չորս ամենաբարձր արդյունքը գրանցած աշակերտներին։ Մրցանակները հանձնեց ընկերության աշխատակից Գառնիկ Գևորգյանը։
- Իրինա Արամյան՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոց
- Տիգրան Խաչատրյան՝ Հրազդանի թիվ 13 ավագ դպրոց
- Մհեր Պետրոսյան՝ Գյումրու տնտեսագիտական վարժարան
- Տիգրան Անանյան՝ ՀԱՊՀ Վանաձորի ավագ դպրոց
Sololearn
Sololearn-ի ներկայացուցիչ Նանե Վարդանյանը հայտարարեց, որ մրցույթը կազմակերպած բոլոր ուսուցիչները և ավագ դասարանների մոտ քսան աշակերտ մեկ տարի անվճար կօգտվեն հարթակի Pro փաթեթից։





Ուսուցիչներ
Ուսուցիչները, ովքեր մրցույթը կազմակերպեցին իրենց դպրոցում և դարձան «Կուղբ» մրցույթի դպրոցի դեսպան։ Դպրոցում առավելագույն միավորի մրցանակն այլևս չի տրվում։






2025-ի խնդիրների ժողովածուն
«Կուղբ» 2025-ի խնդիրների ժողովածուն՝ տպագրված և նվիրված մրցույթը կազմակերպած ուսուցիչներին։ Այն տպագրվել է նվիրատվությունների շնորհիվ, որոնց մեծ մասը կատարվել է Benevity հարթակի միջոցով, որտեղ նվիրատուի գործատուն հաճախ համապատասխանեցնում է նրա նվիրատվությունը։